Posted in Մայրենի

Հովհաննես Թումանյան «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ»

Картинки по запросу քեֆ անողին քեֆ չի պակսիլ

Ա

Ժամանակով Բաղդադ քաղաքում նստում էր Հարուն Ալ Ռաշիդ թագավորը։ Հարուն ալ Ռաշիդ թագավորը սովորություն ուներ՝ շորերը փոխած ման էր գալիս, իմանալու, թե ինչ է կատարվում իր մայրաքաղաքում։ Մի գիշեր էլ էսպես, դերվիշի շոր մտած, անցնելիս է լինում մի խուլ փողոցով։ Մի աղքատ տնակից երգի ու նվագածության ձայներ է լսում։ Կանգ է առնում, միտք է անում միտք, հետաքրքրվում է ու ներս մտնում։ Ներս է մտնում տեսնում՝ դատարկ ու մերկ մի տնակ, կրակի դեմը փռած կարպետի վրա նստոտած տան տերն ու երաժիշտները։ Աղքատ ընթրիքի շուրջը բոլորած նվագում են, երգում ու զվարճանում։

— Խաղաղություն ձեզ, ո՛վ ուրախ մարդիկ,— ողջունում է դերվիշն ու խոնարհություն է անում տան տիրոջը։

— Բարով եկար, դերվիշ բաբա, համեցեք, միասին ուտենք աստծու տված մի կտոր հացն ու միասին ուրախանանք,— խնդրում է տան տերը։ Դերվիշին էլ նստեցնում են իրենց հետ ու շարունակում են քեֆը։

Գիշերվա մի ժամին տան տերը երաժիշտներին վճարում է իրենց հասանելիքն ու ճամփու դնում։ Երբ երաժիշտները հեռանում են, դերվիշը տան տիրոջը հարցնում է.

— Անունդ ի՞նչ է, բարեկամ։

— Հասան։

— Ամոթ չլինի հարցնելը, Հասան ախպեր, ի՞նչ արվեստի տեր ես դու, ի՜նչքան փող ես աշխատում, որ էսպես քեֆով ես անցկացնում քո ժամանակը։

— Քեֆը շատ փողով չի լինում, դերվիշ բաբա,— պատասխանում է տան տերը։— Ամենաչնչին ապրուստն էլ կարող է մարդ ուրախ վայելել։ Ես մի փինաչի եմ, չուստեր եմ կարկատում, օրը մի չնչին բան եմ վաստակում։ Երեկոները բերում եմ մի մասը ապրուստի եմ տալիս, մյուս մասն էլ էս երաժիշտներին, որ տեսար։ Նստում ենք, ուրախանում։ Թե քեզ նման մի ազնիվ հյուր էլ աստված հասցնում է՝ ավելի լավ։

— Անպակաս լինի քո ուրախությունը, ո՛վ Հասան, բայց եթե հանկարծ աշխատանքիդ էդ բարակ աղբյուրն էլ կտրի, ի՞նչ պիտի անես։

—Ինչո՞ւ է կտրում, դերվիշ բաբա:

— Օրինակ, թագավոր է ու թագավորի քմահաճույք. հանկարծ հրաման արավ, որ էլ փինաչիությունը չպիտի լինի։

— Է՜հ, թագավորի դարդը կտրե՞լ է ընկնի փինաչիների ետևից… կամ ի՞նչ են արել նրան փինաչիները։ Երբ էդպես բան կպատահի, էն ժամանակ կմտածենք, այժմ քնենք, դերվիշ բաբա։ Աստված ողորմած է. քեֆ անոդին քեֆ չի պակսիլ։ Աշխարհքի բան է՝ ինչպես բռնես՝ էնպես էլ կերթա։

— Լա´վ, աստված տա, որ էդպես լինի,— բարեմաղթում է դերվիշն, ու քնում են։

Բառերի բացատրություն

Բոլորել — Ոլորելով իրար փաթաթել՝ հյուսել, շուրջը պատել, շրջան կազմելով շրջապատել

Խոնարհել- դեպի ցած թեքել՝ կռացնել

Ապրուստ — Ապրելու միջոցների ու հնարավորությունների ամբողջությունը

Փինաչի — Վատ՝ անշնորհք արհեստավոր

Կարկատ — Կարկատած, կարկատան դրած

Posted in Մաթեմատիկա

Մաս և ամբողջ

Ավտոմեքենան անցավ 10կմ ճանապարհից երկու կմ: Ամբողջ ճանապարհի, որ մասը անցավ ավտոմեքենան:

Ավտոմեքենան անցել է ամբողջ ճանապարհի 1/5 մասը:

Խանութ բերեցին 60կգ շաքարավազ, որի 1/4 մասը առաջին օրը վաճառվեց: Որքան շաքարավազ մնաց մյուս օրերի համար:

Մյուս օրերի համար մնաց 45կգ շաքարավազ:

1/10 տոննա = 1ց

1/10 մետր = 1դմ

1/10 սմ = 1մմ

1/10 դմ = 1սմ

1/100 մ = 1սմ

1/100 դմ = 1մմ

1/100 դար = 1տարի

12 x 1/2 = 6

6 x 1/3 = 2

10 x 1/2 = 5

24 x 1/3 = 8

25 x 1/5 = 5