Posted in Բնագիտություն

Վիրտուալ ճամփորդություն դեպի Կոլիզեյ, Սպիտակ տուն և Վան Գոգի թանգարան Ա380 ինքնաթիռով

Ես երկար փնտրտուքից հետո գտա մի շարք հետաքրքիր տեղեր, որոնք հետաքրքրեցին ինձ և ես որոշեցի ճամփորդել: Ես ճամփորդեցի Կոլիզեյ A380 ինքնաթիռով: Ինձ շատ հետաքրքրեց այն,որ ինքնաթիռի յուրաքանչյուր նստատեղ ուներ իր հեռուստացույցը: Ինքնաթիռը շատ գեղեցիկ էր: Այնտեղ կային գրքեր,որոնք թռիչքի ժամանակ մենք կարող էինք կարդալ: Հստակ տեղեկատվություն ունեմ , որ այդ ինքնաթիռով ճամփորդել են շատ հարուստ մարդիկ:

Կոլիզեյ

Կոլիզեյում կային շատ հետաքրքիր քանդակներ: Ինձ դրանք շատ հետաքրքրեցին : Վերջերս շատ եմ սկսել հետաքրքրվել քանդակներով Նյութիս վերջում կտեղադրեմ իմ ստացած ինֆորմացիան Կոլիզեյի մասին և մի քանի նկարներ:

Սպիտակ տուն

Իտալիայից ես մեկնեցի ԱՄՆ` Սպիտակ տուն,որտեղ ինձ շատ գրավեցին նկարները: Տունը շատ մեծ էր: Այն ուներ շատ գեղեցիկ այգի: Տունն ուներ շատ սենյակներ:

Վան Գոգի թանգարան

Հաջորդը ես ճամփորդեցի դեպի Վան Գոգի թանգարան, որը գտնվում է Նիդերլանդներում: Այնտեղ շատ հետաքրքիր էր ու գեղեցիկ : Քանի որ այն ինձ շատ դուր եկավ, ես որոշեցի համացանցում փնտրել նյութեր և կարդալ:

Այժմ Ձեզ կներկայացնեմ իմ ճամփորդած վայրերի մասին համացանցից դուրս բերած տեղեկատվությունն ու նկարները:

Կոլիզեում

Ընտրված վայրը մի հարթ տարածք էր, Ցելիումի, Եսկվիլինի ու Պլատինի բլուրների միջև գտնվող ցածրադիր հովտում, որով հոսում էր ջրանցք դարձած մի գետակ: Մինչ մ.թ.ա. 2-րդ դարը տարածքը խիտ բնակեցված էր: Մ.թ. 64 թ.-ին Հռոմի մեծ հրդեհի ժամանակ այն ամայացավ, որից հետո Ներոնը գրավեց տարածքի մեծ մասն ու միացրեց իր սեփական կալվածքին: Այդտեղ նա կառուցեց հոյակապ «Ոսկե տունը» (Domus Aurea), որի դիմաց մի արհեստական լճակ ստեղծեց և շրջապատվեց տաղավարներով, այգիներով ու սյունաշարերով: Գոյություն ունեցող Ակվա կլաուդիա (Aqua Claudia) ջրանցքը ձգվում էր՝ տարածքին ջուր մատակարարելով, իսկ Ներոնի վիթխարի արձանը կանգնեցվել էր «Ոսկե տան» մուտքի մոտ:

Չնայած կոթողը պահպանվել էր, «Ոսկե տան» մեծ մասը քանդվել էր: Լիճը լցվեց, իսկ տարածքն օգտագործվեց նոր Փլավիոսների ամֆիթատրոնը կառուցման համար: Մոտակայքում՝ «Ոսկե տան» նախկին տարածքում, կառուցվել էին գլադիատորական դպրոցներն ու աջակից այլ շինությունները: Ներոնի լճի տեղում Կոլիզեում կառուցելու Վեսպասիանոսի որոշումը կարող է պոպուլիստական քայլ համարվել՝ մարդկանց վերադարձնելու քաղաքի այն տարածքները, որոնք Ներոնը հարմարեցրել էր իր անձնական օգտագործմանը: Ի տարբերություն շատ այլ ամֆիթատրոնների, որոնք գտնվում էին քաղաքի արվարձաններում, Կոլիզեումը կառուցվել էր քաղաքի կենտրոնում, արդյունքում և՛ խորհրդանշորեն, և՛ ճշտորեն տեղադրված լինելով Հռոմի սրտում:

Սպիտակ տուն

Սպիտակ տուն, ԱՄՆ նախագահի պաշտոնական նստավայրը, բնակավայրը՝ տեղակայված ԱՄՆ-ում՝ Փենսիլվանիա պողոտա 1600, Վաշինգտոն հասցեում։ Այս հասցեում են հաստատվել ԱՄՆ նախագահները սկսած 1800 թ-ից՝ Ջոն Ադամսից։

Շենքի ճարտարապետը իռլանդացի Ջեյմս Հոբանն է, կառուցվել է 1792-1800 թթ. Aquia Creek ավազաքարից՝ նեոդասական ոճով։ Երբ Թոմաս Ջեֆերսոնը 1801 թ. տեղափոխվեց այս շենք, նա ճարտարապետ Բենջամին Լատրոպի հետ ընդլայնեց շենքը՝ ստեղծելով սյունաշարեր[5]։ 1812 թ. պատերազմի ժամանակ առանձնատունը հրկիզվել է բրիտանական բանակի կողմից։ Անմիջապես սկսվեցին վերանորոգման աշխատանքները և նախագահ Ջեյմս Մոնրոն կիսանորոգված շենք տեղափոխվեց 1817 թ. հոկտեմբերին։ Վերանորոգման աշխատանքները շարունակվեցին և 1924 թ. ավելացավ հարավային սյունասրահը, 1824 թ.՝ հյուսիսային սյունասրահը։

Շինության գործադիր հատվածում կուտակումներից խուսափելու համար, նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1901 թ. աշխատանքային գրասենյակները տեղաբաշխեց Արևմտյան թևում։ Ութ տարի անց նախագահ Ուիլյամ Հովարդը Թաֆտը ընդլայնեց Արևմտյան թևը և ստեղծեց առաջին օվալաձև գրասենյակը։ Երրորդ հարկի վերնահարկը 1927 թ. վերափոխվեց բնակարանային հատվածի։ Նորակառույց Արևելյան թևը հատկացվեց հասարակական միջոցառումներին ու ընդունելություններին։

Վան Գոգի թանգարան

Թանգարանը բացվել է 1973 թվականի հունիսի 3-ին։ Թանգարանային շենքերը նախագծել են Գերիթ Ռիետվելդը և Կիշո Կուրոկավան։ Թանգարանում է գտնվում Վան Գոգի կտավների ամենամեծ հավաքածուն։ 2013 թվականին թանգարանն ունեցել է 1.4 միլիոն այցելու, և համարվել է Նիդերլանդներում 2-րդ ամենաշատ այցելու ունեցող թանգարանը և 35 ամենաշատ այցելվող թանգարանն աշխարհում։ 2014 թվականին թանգարանն ունեցել է 1.6 միլիոն այցելու։

Թանգարանն ունի Վան Գոգի ամենամեծ հավաքածուն աշխարհում՝ 200 գեղանկար, 400 նկարներ, Վինսենթ Վան Գոգի 700 նամակներ։Մշտական հավաքածուի մաս են կազմում նկարչի 9 ինքնադիմանկարներ և 1882 թվականին արված մի քանի ստեղծագործություններ։